Գոշա Կուցենկոն արձագանքել է սեռական ոտնձգությունների մեղադրանքին

19:07   26 հուլիսի, 2020

Դերասան Գոշա Կուցենկոն մեկնաբանել է համացանցում հայտնված աղջկա տեսահոլովակը, որը պատմել է, որ դերասանը նրան հյուրանոց է կանչել:

Կուցենկոյի խոսքով՝ «յուրաքանչյուրը PR է անում, ինչպես կարողանում է»։ Նա հավելել է, որ արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է կինոյի աշխարհում հարասմենթի մասին սցենարի վրա։

«Եվ ես, ինչպես ոչ ոք այս թեմայի մեջ կամ։ Մենք էլ ահա ստացել ենք շքեղ կատակերգական դրվագ», - Instagram-ի իր էջում տեսաուղերձում ասել է նա։

Ավելի վաղ TikTok-ում հայտնի Ալինան տեսանյութ էր հրապարակել, որում նա հայտնել էր, որ Կուցենկոն իրեն թեյի հյուրանոց էր հրավիրել: Երբ աղջիկը նրան առաջարկել է հանդիպել բարում կամ ռեստորանում, դերասանը հրաժարվել է նման առաջարկից։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru, РиаНовости



© NEWS.am STYLE