Իվլեեւան ու Էլջեյը հիվանդացել են կորոնավիրուսով

15:00   26 հուլիսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Անաստասիա Իվլեեւան եւ նրա ամուսինը՝ ռեփեր Էլջեյը, հիվանդացել են կորոնավիրուսով։ Այս մասին Իվլեեւան հայտնել է Instagram-ի իր էջում։

«Ամուսինս ու ես հիվանդացել ենք COVID-19-ով։ Հիշեցնում եմ, որ վիրուսը չի անհետացել, պետք է զգույշ լինել։ Մեր հիվանդության մանրամասները, ախտանշանները եւ այլ մանրամասներ կպատմեմ ավելի ուշ՝ հաջորդ գրառման մեջ», - հայտնել է հեռուստահաղորդավարուհին:



© NEWS.am STYLE