«Հարբուխ, թուլություն, հաճախակի գլխացավեր»․ Նաստյա Իվլեեւան պատմել է իր, Էլջեյի եւ ծնողների մոտ հայտնաբերված կորոնովիրուսի ախտանիշների մասին

19:47   26 հուլիսի, 2020

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Նաստյա Իվլեեւան եւ Էլջեյը վարակվել են կորոնավիրուսով։ Հաղորդավարուհին խոստացել էր հայտնել մանրամասներ, որոնք փոքր-ինչ ցնցող էին:

«Այն Լյոշայի մոտ ի հայտ է եկել որպես սովորական մրսածություն։ Մի քանի օր խմում էին սովորական տերաֆլյուները եւ ինգովիրինը։ Հաջորդեց համի կորուստը ինչը եւ զգաստացրեց։ Դա դրսեւորվեց չորրորդ կամ հինգերորդ օրը։ Ինձ մոտ հայտնվեց հարբուխ եւ թուլություն, հաճախ ցավում էր գլուխս։ Տիպիկ մրցածության ախտանիշներ։ Լյոշայի հայրը նույնպես համի կորուստ ունեցավ», - գրել է Իվլեեւան։

Այդ ժամանակ ընտանիքը կորոնավիրուսի թեստեր հանձնեց, եւ պարզվեց, որ կեսն ունի, մյուս կեսը՝ ոչ։ Մեկուսացումից մի քանի օր անց կրկնակի թեստը հայտնաբերեց, որ COVID-19 կա արդեն ընտանիքի բոլոր անդամների մոտ։

«Ընդհանուր առմամբ, ինքնազգացողությամբ ամեն ինչ տանելի է, քանի որ միանգամից հայտնաբերել են միանգամից վիրուսը եւ չեն ձգձգել։ Կարեւորն այն է, որ ծնողները ոչ մի բարդություն չունեն: Ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունը նորմալ է։ Պարզապես ծույլ եւ թույլ ենք։ Ինչ ընդունել եւ ինչպես, մենք գիտենք», - հավելել է Նաստյան։

Աղբյուրը՝ Woman.ru

 



© NEWS.am STYLE