Նիկոլայ Բասկովի նախկին հարսնացուն դուրս է եկել արտ եւ մերկացել

15:11   27 հուլիսի, 2020

Սոֆի Կալչեւան երբեք չի ամաչել անկեղծ լուսանկարներից, որոնք պարբերաբար հայտնվում են սոցիալական ցանցերի իր էջերում: Նախօրեին նա կադրեր է հրապարակել սադրիչ ֆոտոշարքից, որը տեղի է ունեցել ռուսական մաքուր դաշտում։ Երկրպագուները հիացել են։

Շատերը մեղադրում են Սոֆիին շահադիտական նկատառումներ ունենալու մեջ, եւ կարծում են, որ հենց Նիկոլայն է նրան բեմ բարձրացրել: Ճիշտ է, Կալչեւան ինքը հերքում է դա եւ ասում . դեռ երիտասարդ տարիքում նա երգել է Լեւ Լեշչենկոյի հետ, ինչպես նաեւ համագործակցել է հայտնի պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ: Բասկովի նախկին սիրելին ազատ ժամանակ մոդելինգով էր զբաղվում. վերջերս բլոգերը որոշել է հիշել անցյալը եւ սադրիչ ֆոտոշարքից անկեղծ կադրեր է հրապարակել։ Կալչեւան արտում կերպարանք է ընդունել ամբողջությամբ մերկ՝ ինտիմ վայրերը ծածկելով ցորենի հասկերով եւ եգիպտացորենի տերեւներով:

«Ես սիրում եմ այն ամենն, ինչ կապված է հացի հետ։ Իսկ դուք», - Սոֆին հարց է ուղղել հետեւորդներին։

Կալչեւան խոստովանել է, որ Ռուսաստանի ոսկե ձայնը չորս անգամ նրան ամուսնության առաջարկ է արել, բայց երկու լիդեր դժվար էին ապրում մեկ տարածքում, ուստի չորս տարվա հարաբերություններից հետո նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նիկոլայը հանդիպեց եւս մի քանի երգչուհիների եւ մոդելների հետ, բայց այդպես էլ անձնական երջանկության չհասավ:



© NEWS.am STYLE