Բեռլինից ուսանողուհին Balenciaga-ին մեղադրել է գրագողության մեջ

16:13   27 հուլիսի, 2020

Բեռլինի արվեստի համալսարանի ուսանողուհի Չա Մի Նգուենը Balenciaga-ին մեղադրել է գրագողության մեջ։ Նրա խոսքով՝ իր դիպլոմային նախագծի ճշգրիտ պատճենը՝ հագուստով մոտոցիկլետը, հայտնվել է բրենդի Instagram-ի պաշտոնական էջում, իսկ դեռ մեկ տարի առաջ Balenciaga-ի ներկայացուցիչները նրա մոտ էին եկել համալսարան եւ խնդրել էին պորտֆոլիո ուղարկել: Պատասխանը նա, ճիշտ է, չի ստացել։

Студентка из Берлина обвинила Balenciaga в плагиате

«Այս աշխատանքն իմ անձնական ընտանեկան պատմության մի մասն է։ Իմ մայրը վաճառել է իր մոտոցիկլը եւ ներգաղթել Գերմանիա։ Վիետնամական մոտոցիկլետների մշակույթը վերջին մի քանի տարիների ընթացքում իմ աշխատանքի հիմնական ուղղությունն էր», — բացատրել է Նգուենն իր Instagram-ում: - Ես զգում եմ, որ ինձ դավաճանել են եւ վիրավորել, քանի որ դա իմ մշակույթի մի մասն է, դա գեղարվեստական գործընթաց է, այլ ոչ թե պատահական նորաձեւ լուսանկար, որից դուք կարող եք շահույթ ստանալ»։

Այս պատմությունը հայտնի է դարձել Diet Prada-ի «մերկացնող» օգտահաշվի շնորհիվ, որն իր պրոֆիլում հրապարակել է ուսանողուհու հայտարարությունը: Դրանից հետո Balenciaga-յի Instagram-ում մոտոցիկլետի լուսանկարի տակ հայտնվել են տասնյակ բացասական մեկնաբանություններ՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել եւ հեռացնել գրառումը: Բրենդի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։

Աղբյուրը՝ Peopletalk

 



© NEWS.am STYLE