Մահացել է հայտնի դիզայներ Կանսայ Յամամոտոն

11:01   27 հուլիսի, 2020

Մահացել է ճապոնացի հայտնի դիզայներ եւ զանգվածային ժամանցային շոուների կազմակերպիչ Կանսայ Յամամոտոն: Նա 76 տարեկան էր։ NHK հեռուստաալիքի տեղեկություններով՝ վերջին շրջանում նա պայքարել է սուր միելոիդային լեյկոզի դեմ։

Յամամոտոն սովորել է Նիպպոնի համալսարանում, ինչպես նաեւ մի քանի դիզայներական ստուդիաներում, որտեղ ուսումնասիրել է նորաձեւությունը: Որպես մոդելավորող նրա կարիերայի ծաղկումը տեղի է ունեցել 20-րդ դարի 70-ական եւ 80-ական թվականներին։ Յամամոտոն համագործակցել է երաժիշտներ Էլթոն Ջոնի, Սթիվի Ուանդերի եւ Դեւիդ Բոուիի հետ։ 90-ականների սկզբին նա զբաղվում էր զանգվածային ժամանցային միջոցառումների պրոդյուսերությամբ։

1990-ականների սկզբին դիզայները դարձավ պրոդյուսեր եւ սկսեց կազմակերպել լայնածավալ ժամանցային միջոցառումներ։

Աղբյուրը՝ БФМ.РУ

Լուսանկարը՝ EPA/ТАСС



© NEWS.am STYLE