Նուրբ ու ընդգծված շպար, գեղեցիկ վարսեր․ Արփի Գաբրիելյանը՝ հմայիչ կերպարում

19:39   27 հուլիսի, 2020

Հուլիսի սկզբին առաջին անգամ մայրացած դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ  կերպարում։

View this post on Instagram

A post shared by Arpi Gabrielyan (@arpigabriela) on

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգիչ Միհրանն Ծառուկյանի կինը նուրբ, բայց ընդգծված շպարով է։ Նրա գեղեցիկ հարդարված վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված լուսանկարում Արփին կրում էր երկարաթեւ, ձիու պատկերներով վերնաշապիկ։ Նա արձակել էր աիքավոր վարսերն ու նվազագույն շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Արփին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE