Ջոն Տրավոլտան կնոջ մահից հետո մտադիր է հեռանալ կինոյից

18:28   27 հուլիսի, 2020

Հոլիվուդի աստղ Ջոն Տրավոլտան մտադիր է ավարտել դերասանական կարիերան կնոջ՝ Քելլի Պրեստոնի մահից հետո, հաղորդում է Gossip Cop-ն: Արտիստի կինը մահացել է հուլիսին` կրծքի քաղցկեղից, որի դեմ պայքարել է երկու տարի։

Դերասանն ինքն է սոցցանցերի միջոցավ դիմել երկրպագուներին՝ գրելով․ «Ես որոշ ժամանակ կվերցնեմ, որպեսզի իմ երեխաների կողքին լինեմ, ովքեր կորցրել են իրենց մորը, ուստի նախապես ներեք, եթե որոշ ժամանակ դուք ոչինչ չլսեք մեր մասին»:

Траволта намерен уйти из кино

Քելլիի մահը մեծ հարված էր Ջոնի եւ երեխաների համար։ Կորստից անմիջապես հետո դերասանը հայտնել է, որ իրեն ժամանակ է հարկավոր ուշքի գալու եւ ընտանիքի հետ լինելու համար։ Սակայն արտասահմանյան լրատվամիջոցները պնդում են, որ Տրավոլտան մտադիր է ընդհանրապես լքել Հոլիվուդը եւ ավարտել դերասանական կարիերան։ Աղբյուրները նշում են, որ Տրավոլտան, որը շատ մոտ էր իր տիկնոջ հետ, այնքան մեծ վշտի մեջ է, որ այլեւս չի ցանկանում հայտնվել տեսախցիկի առջեւ, գրում է Woman.ru-ն։



© NEWS.am STYLE