Վիրջիլ Աբլոն հայտարարել է Mercedes-Benz-ի հետ կոլաբորացիայի մասին

19:11   27 հուլիսի, 2020

Off-White-ի հիմնադիր եւ Louis Vuitton-ի տղամարդկանց գծի գեղարվեստական տնօրեն Վիրջիլ Աբլոն կոլաբորացիա է պատրաստում Mercedes-Benz ընկերության հետ: Geländewagen նախագիծը, որի վրա Վիրջիլն աշխատել է Mercedes-Benz-ի գլխավոր դիզայներ Գորդեն Վագեների հետ, սեպտեմբերի 8-ին կներկայացվի դիջիթալ ձեւաչափով: Այնուհետեւ արվեստի օբյեկտի պատճենը աճուրդի կհանվի:

Ստացված միջոցները կփոխանցվեն բարեգործական կազմակերպություններին, որոնք աջակցում են արվեստին եւ ստեղծարար ինդուստրիայի ներկայացուցիչներին: «Այսօր Mercedes-Benz-ը ոչ միայն լյուքս դասի ավտոմեքենաների արտադրող է, այլեւ դիզայներական բրենդ եւ լյուքս դասի ապրանքանիշ։ Մեր հաջողության գլխավոր պատճառներից են էսթետիկությունն ու յուրահատուկ ոճը։ Mercedes-Benz-ի դիզայնի առաջխաղացման հաջորդ քայլը Վիրջիլ Աբլոյի հետ մեր համագործակցությունն է», - մեկնաբանել է Գորդեն Վագեները։



© NEWS.am STYLE