«Квартирник у Маргулиса» հաղորդման նկարահանումների ժամանակ Ալեքսանդր Ռոզենբաումը մարդու կյանք է փրկել

22:12   27 հուլիսի, 2020

Երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը «Квартирник у Маргулиса» շոուի նկարահանումների ժամանակ մինչեւ շտապօգնության ժամանումն առաջին օգնություն է ցուցաբերել նախագծի օպերատորին, երբ նա սայթաքել եւ բոլոր սարքավորումների հետ միասին ընկել է հարթակից։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։

Թողարկումը ցույց կտան աշնանը, այդ պատճառով նկարահանումներին ներկա բոլոր մարդկանց խնդրել են կադրում լինել առանց դիմակների։ «Քանի որ ծրագրի եթեր դուրս գալու պահին կորոնավիրուսից, հուսով ենք, հետք չի մնա, ապա դիմակներն ու ձեռնոցները կադրում տարօրինակ կդիտվեն”, — հանդիսատեսին նախազգուշացրել է հաղորդավարը:

Հիշեցնենք, որ 2018-ին Ալեքսանդր Ռոզենբաումը նույնպես շտապ բուժօգնություն էր ցուցաբերել։ Այդ ժամանակ նա գնում էր Սիմֆերոպոլ, եւ մի կին վատացել էր ինքնաթիռում։ Երգիչը արհեստական շնչառություն է արել, եւ նա ուշքի է եկել։ «Մենք բարեհաջող վայրէջք ենք կատարել Սիմֆերոպոլում, որտեղ նրան տարել են բժշկական հաստատության աշխատակիցները։ Իսկական մարդ ու տաղանդավոր երաժիշտը, ամենայն հավանականությամբ, փրկել է մարդու կյանքը», - հայտնել է ականատեսներից մեկը։



© NEWS.am STYLE