Netflix-ը հայտարարել է «Կախարդի» պրիքվելի թողարկման մասին

12:10   28 հուլիսի, 2020

Netflix սթրիմինգային ծառայությունն ազդարարել է «Կախարդը» սերիալի պրիքվելի թողարկման մասին, հաղորդվում է ծառայության Twitter-ի էջում։

«Կախարդը. արյան ծագումը» (The Witcher: Blood Origin) նոր սերիալը բաղկացած կլինի վեց մասից։ Դրանում կնկարագրվի պատմությունը «Ռիվիայից Գերալտի հայտնվելուց 1200 տարի առաջ, երբ հրեշների, մարդկանց ու էլֆերի աշխարհները միահյուսվում էին, եւ հայտնվեց առաջին կախարդը»։

Չի հստակեցվում, թե երբ կսկսվեն նկարահանումները։ Հայտնի է, որ սերիալի վրա աշխատում են շոուրաններ եւ «Կախարդ»-ի գլխավոր պրոդյուսեր Դեկլան դե Բերան եւ Լորեն Շմիդթ Հիսրիկը։ Deadline-ի տեղեկություններով՝ ստեղծագործության հեղինակ, գրող Անջեյ Սապկովսկին կդառնա հեռուստաշոուի ստեղծագործական խորհրդատու։

Հունիսի 4-ին հայտնի է դարձել, որ Netflix-ը վերսկսել է «Կախարդը» սերիալի արտադրությունը, որի նկարահանումները դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Սերիալի առաջին մասը դարձել է Netflix-ի ամենահայտնի նախագիծը։

Աղբյուրը՝ Lenta.ru

 



© NEWS.am STYLE