Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասն առաջին անգամ ծնողներ են դարձել

10:16   28 հուլիսի, 2020

«Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերները լույս աշխարհ է բերել դստերը։ Փոքրիկը ծնվել է հուլիսի 22-ին, սակայն լրատվամիջոցները միայն հիմա են իմացել տեղի ունեցածի մասին։ Դերասանուհին ու նրա ամուսինը՝ երաժիշտ Ջո Ջոնասը, տարված են առաջնեկի մասին հոգ տանելով։

Джо Джонас и Софи Тёрнер​Фото: Instagram

TMZ-ի տեղեկություններով՝ փոքրիկին տվել են Վիլա անունը։ Դերասանուհին երեխային լույս աշխարհ է բերել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

Զույգն առայժմ չի հաստատել տեղեկությունը։



© NEWS.am STYLE