Նուրբ. Սիլվա Հակոբյանի լուսանկարը

10:43   28 հուլիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարկված կադրերում երգչուհին բաց գույնի շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Բարի գիշեր»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Երգչուհու ամուսինը գրկել էր փոքրիկին։ «Ընտանիք»,- այս հեշթեգն էր օգտագործել սպիտակ հագուստ կրող երգչուհին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ են գրել. «Հրաշալի զույգ», «երջանկություն ձեզ»։ 



© NEWS.am STYLE