Լյուքս դասի խոշոր ապրանքանիշի կես տարվա եկամուտը նվազել է 6 անգամ

15:14   28 հուլիսի, 2020

Ֆրանսիական LVMH-ի (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) մաքուր եկամուտը 2020թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է ավելի քան 6 անգամ՝ մինչեւ 522 մլն եվրո, ասված է ընկերության հաշվետվությունում։

Եկամտի կորստի ամենամեծ վնասը բաժին է ընկնում «ժամացույցներ եւ ոսկերչական զարդեր» ենթաբաժնին. այս սեգմենտում եկամուտը տարվա կտրվածքով ընկել է 38 տոկոսով՝ մինչեւ 1,319 միլիարդ եվրո։ Ամենաքիչ վնասները կրել է «գինի, լիկյորի արտադրանք» սեգմենտը՝ տարեկան արտահայտությամբ եկամուտն ընկել է 20 տոկոսով՝ մինչեւ 1,985 մլրդ եվրո։ Ըն դրում, ընկերության ֆինանսական պարտքը կազմել է 8,23 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 5 տոկոսով։  

«Անկախ հունիսին բիզնեսի վերականգնման հուսադրող նշաններից, կիսամյակի ընթացքում LVMH-ի եկամուտներն ԱՄՆ-ում ու Եվրոպայում նկատելիորեն նվազել են։ Ասիայում եւ հատկապես Չինաստանում նկատվում է սպառողական վարքագծի աճ»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։ Միեւնույն ժամանակ 2020թ.-ին LVMH-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 3,1 տոկոսով։

 



© NEWS.am STYLE