Շրջանաձեւ օղեր` Կլեոպատրայից միչեւ Քարդաշյան. 2020-ի ամենաթրենդային աքսեսուարն ու այն նախընտրող հայտնիները (ֆոտո)

18:04   28 հուլիսի, 2020

Շրջանաձեւ ականջօղերը 2020 թ-ի ամենաթրենդային զարդերից են: Այս ձեւը, որը երբեք չի հնանում ու չի կորցնում իր արդիականությունը, այս տարի վերադարձել է նոր շնչով ու լայն կիրառվում է, հատկապես, չոկերների եւ սպորտային տոպերի հետ: Այո, 2020-ն, ասես, ոգեշնչված է 90-ականների շնչով:

Օղակաձեւ ականջօղերի կիրառումը ծագել է Աֆրիկայում, այն թխամորթ կանանց ամբաժան աքսեսուարն էր, որը կրում էին նաեւ պատմական այնպիսի հայտնի կերպարներ, ինչպիսիք են` Կլեոպատրան եւ Նեֆերտիտին: Այս օղերի ժամանակադիմադրողակնությունը նրանում է, որ դրանք համադրելի են ինչպես սպորտային, այնպես էլ` դասական հագուստի ու երեկոյան զգեստների հետ: Ասում են` դրանց առավելություններից է նաեւ այն, որ շրջանաձեւ օղերը կարողանում են ուշադրությունը սեւեռել դեմքի վրա, այնպես որ` եթե ցանկանում եք, որ ձեր դիմագծերն ավելի խոսուն ու շեշտված լինեն, ուրեմն` կրեք հենց այս կառուցվածքի օղեր: Օղերը կարող են տատանվել չափսերով` յուրաքանչյուրը պետք է ընտրի իր դեմքին համապատասխան զույգը` ամենափոքրից մինչեւ հսկայական շրջանակ: Այսօր օղերը զարդարվում են նաեւ տարբեր քարերով եւ շրջանագծի կենտրոնում ընկած գրառումներով:

Ի դեպ, շրջանաձեւ օղերի սիրահարների շարքում մեծ է շոու-բիզնեսի ներկայացուցիչների թիվը: Այսպիսի օղեր հաճախ կրում են Ջենիֆեր Լոպեսը, Քիմ Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը, Ալիշա Քիզը, Բեյոնսեն եւ այլք:

Հայ հայտնիների շրջանում նման օղերի սիրահար են Սրբուկը, Wing 21-ը, Հռիփսիմե Սարգսյանը, Ադրիանա Գալստյանը եւ այլք:

Լուսանկարները` հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE