Պապարացիները Քիմ Քարդաշյանին արտասվելիս են նկարել Քանյե Ուեսթի մեքենայում լարված զրույցի ընթացքում (ֆոտո)

14:37   28 հուլիսի, 2020

Պապարացիները Քիմ Քարդաշյանին արտասվելիս են նկարել ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ խոսակցության ընթացքում Վոյոմինում նրա ռանչոյի մոտակայքում՝ ավտոմեքենայի մեջ լարված միավորումից հետո։

Ինսայդերները հայտնում են, որ զույգի վերամիավորումը շատ հուզառատ է եղել։ Պապարացիներն ամուսիններին նկարահանել են մեքենայի մեջ, Քիմն արտասվել է։

«Քիմը հեկեկում էր։ Նա Քանյեին մի քանի շաբաթ չէր տեսել եւ շատ հուզառատ է վերապրում տեղի ունեցողը։ Քիմը տանջվել է եւ նեղացած է Քանյեից։ Նա փորձել է ամուսնու հետ մի քանի անգամ կապ հաստատել, սակայն վերջինս պարզապես արհամարհում էր նրան»,- հայտնել է աղբյուրը։

Քիմին արտասվելիս լուսանկարել են մի քանի օր անց այն բանից, երբ նա սոցիալական ցանցերում հայտնել է Քանյեի երկբեւեռ խանգարման մասին եւ նրան պաշտպանել հուլիսի 22-ին Twitter-ում տարօրինակ հրապարակումների համար։ Այժմ արդեն ջնջված հրապարակումներից մեկում Քանյեն հայտնել էր, որ Քիմն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, փորձել են բժիշկների հետ իր մոտ գնալ, ինչը հանգեցրել է նրան, որ Քիմն Instagram-ում հրապարակային հայտարարություն է արել։.

Լուսանկարները՝ CPR/DSanchez/Backgrid, Getty Images



© NEWS.am STYLE