Հոսպիտալացված Ելենա Կոնդուլայնենի վիճակը վատացել է

16:01   28 հուլիսի, 2020

Դերասանուհի Ելենա Կոնդուլայնենի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ, հայտնում է Telegram-յան Mash ալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։

Դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է հուլիսի 24-ին ռեստորանում։ Կոնդեւլայնենը հոսպիտալացվել է կաթվածի կասկածով, որն ավելի ուշ հաստատվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կոնդուլայնենի մոտ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է հայտնաբերվել, նեւրոլոգիական էնցեֆալոպատիա։ Դերասանուհու մոտ խոսքի ընդհանուր խանգարում է նկատվում։



© NEWS.am STYLE