Այզա Անոխինան սոցիալական ցանցերում վիճել է Նուրլան Սաբուրովի կնոջ հետ

17:06   28 հուլիսի, 2020

Գուֆի նախկին կինը՝ Այզան կատակել է այն մասին, որ իրեն չեն հրավիրում «Что было дальше?» շոուին, սակայն նրա արտահայտություններն այնքան էլ դուր չեն եկել կատակերգու Նուրլան Սամբուրովի կնոջը։ Նա հետեւորդներին հարցրել է, թե ինչպես են վերջիններս վերաբերում Անոխինայի արտահայտություններին։ Ի պատասխան երկրպագուները վիրավորանքներ են տեղացել հեռուստաաստղի հասցեին։

«Ինձ չեն կանչել, ես ոչ մի տեղ չեմ խնդրում։ Միայն «Что было дальше?», բայց դրանք… ինձ չեն հրավիրում»,- հայտարարել է Այզան՝ շոուի հաղորդավարների հասցեին վիրավորական բառ հնչեցնելով։

Ի պատասխան Այզայի, Նուրլան Սաբուրովի երկրպագուները վիրավորեկ են Գուֆի նախկին կնոջը։ Բլոգերը չի համակերպվել դրա հետ ու նշել է. «Ես կատակել եմ «Что было дальше?»-ի ոճով, սակայն նա իմ հումորը չի հասկացել։ Աստված իմ, ինչպես ապրել աշխարհում, որում հումորիստները վիրավորում են բոլորին, իսկ հետո ինձ վրա հարձակում այն պատճառով, որ ես այդպես եմ կատակում։ Թեեւ ոչ, ոչ թե հումորիստներ, այլ հումորիստների կանայք։ Ես շոկի մեջ եմ»,- նշել է Այզան։

 



© NEWS.am STYLE