Եվգենի Պետրոսյանը կնոջը հրավիրել է հումորային նոր շոուի քասթինգին

18:39   28 հուլիսի, 2020

Եվգենի Պետրոսյանը կնոջը՝ Տատյանա Բրուխունովային, հրավիրել է միաաին աշխատելու նոր՝ «Պետրոսյան շոուի» վրա։ Զույգին նկատել են՝ մի սեղանի շուրջ նստած ծրագրի ընտրական փուլի ընթացքում։

Լրատվամիջոցները եզրակացրել են, որ Բրուխոնովան Պետրոսյանին օգնում է աշխատանքի ընթացքում։ Հաղորդման նկարահանումները տեղի կունենան օգոստոսի 1-2-ը, այժմ ընթանում է հարամերի ընտրությունը, գրում է News.ru-ն։

View this post on Instagram

A post shared by Евгений Петросян (@petrosyanevgeny) on

Պետրոսյանը հայտնել է, որ արդեն իսկ մի քանի հետաքրքիր արտիստի է ընտրել։ Հասկանալի չէ, թե ինչ է անում Բրուխունովան։ Սակայն նա նստած է ժյուրիի սեղանի մյուս ծայրին եւ հետաքրքրությամբ հետեւում է տեղի ունեցողին։

Բրուխունովան քասթինգին հայտնվել է դեղին հագուստով։ Պետրոսյանը նախապատվություն է տվել դասականին՝ մոխրագույն պիջակ եւ վանդակավոր պիջակ առանց փողկապի։



© NEWS.am STYLE