«Ինչ, որտեղ, երբ»-ի գիտակը սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո հրաժարվել է աշխատել երեխաների հետ

23:14   28 հուլիսի, 2020

«Ինչ, որտեղ, երբ»-ի գիտակ Միխայիլ Սկիպսկին հրաժարվել է աշխատել երեխաների հետ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո, հայտնում է «Проект» Telegram ալիքը՝ վկայակոչելով «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի նախագահ՝ Անդրեյ Կոզլովին։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի աղջիկներ պատմել են, որ Սկիպսկին իրենց հետապնդել է, երբ նրանք դպրոցական են եղել: Գրառումներ կատարողներից են The Bell-ի լրագրող Եկատերինա Արենինան, երաժշտական մարքեթոլոգ Եվգենիա Անիսիմովան եւ այլ օգտատերեր: Ավելի ուշ «Մեդուզան» պարզել է, որ Սկիպսկին ազատվել է Պետերբուրգի Անիչկովի լիցեյից, երբ աշակերտուհիներից մեկը բողոքել է նրա կողմից սեռական ոտնձգություններից:

Սկիպսկին նաեւ կամավոր դադարեցրել է մասնակցությունը ՄԱԿ-ի երեխաների եւ երիտասարդների հետ աշխատանքի հանձնաժողովում:



© NEWS.am STYLE