Ամուսինը լքել է «Ռիվերդեյլի» աստղին դերասանուհու հղիության մասին լուրից հետո

14:36   29 հուլիսի, 2020

Կանադացի դերասանուհի ու երգչուհի Վանեսա Մորգանին լքել է ամուսինը՝ բասկետբոլիստ Մայքլ Կոպեկը, հայտնում է Metro-ն։

24-ամյա մարզիկը դիմել է ամուսնալուծության համար ընդամենը մի քանի օր անց, երբ լրատվամիջոցներում հրապարակվել է նրա կնոջ՝ «Ռիվերդեյլի» աստղի հղիության մասին լուրը։ Այս պահին արտիստը հղիության վեցերորդ ամսում է։ Առայժմ չի հայտարարվել ամուսնության լուծման վերաբերյալ գործի քննության օրը։

Կոպեկի ներկայացուցիչը հաստատել է, որ բասկետբոլիստն է 28-ամյա Մորգանի երեխայի հայրը։ Նախորդ շաբաթ դերասանուհին Instagram-յան էջում հրապարակում է արել, որում հայտնել է հղիության մասին։ «Ես տպավորիչ նորություններ ունեմ։ Շատ ուրախ եմ, որչ հունվարին իմ փոքրիկին կհանդիպեմ այս աշխարհում։ Այս փոքրիկ տղան ինձ արդեն իսկ այնքան երջանկություն է բերել ու մեծ նպատակի զգացմունքներ։ Չեմ կարողանում համբերել քեզ հետ հանդիպմանը»,- գրել է նա։  

Մայքլ Կոպեն ու Վանեսա Մորգանն ամուսնացել են 2020թ.-ի հունվարին։ Դերասանուհին ճանաչում է ձեռք բերել այնպիսի ֆիլմերի ու սերիալների շնորհիվ, ինչպիսիք են «Քարտերին որոնելիս», «Հիանալի «արքայազն», «Փրկվելու հույսով», «Ֆրենկի եւ Էլիս»։



© NEWS.am STYLE