Ադամ Մաքքեյը սերիալ կստեղծի COVID-19-ի դեմ պատվաստանյութի որոնումների մասին. լրատվամիջոցներ

13:09   29 հուլիսի, 2020

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ամերիկացի ռեժիսոր, «Օսկար» մրցանակակիր Ադամ Ամքքեյը դրամատիկ սերիալ կստեղծի HBO-ի համար, որը նվիրված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնմ­­անը, հայտնում է Deadline-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ նախագծի աշխատանքներին, որն առայժմ անվանում չունի, մասնկացություն կունենա նրա Hyperobject Industries պրոդյուսերական ընկերությունը, իսկ շոուի հիմքում կլինի լրագրող Բրենդան Բորելի «The first shot» գիտահանրամատչելի գիրքը։

Հրատարակությունը նվիրված է կորոնավիրուսի դեմ պատվաստնայութի պատրաստման գլոբալ մրցավազքին, ինչպես նաեւ ընկերություններին ու գիտնականներին, որոնք ռիսկի են դիմում՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։

Սպասվում է, որ Բորելը, որը համավարակի սկսվելու պահից լուսաբանել է խնդիրները, որոնք կապված են պատվաստանյութի որոնման հետ, Ադամ Մաքքեյի եւ Թոդ Շուլմանի հետ հանդես կգա որպես սերիալի պրոդյուսեր։

Մյուս մանրամասները, այդ թվում այն մասին, թե ով կդառնա ռեժիսոր եւ ով կմտնի դերասանական կազմում, առայժմ չեն նշվում։

 



© NEWS.am STYLE