Դինամիկ դիետա

18:16   9 օգոստոսի, 2020

Շատ դժվար է դիմանալ դիետային, որը ենթադրում է ընդամենը մեկանգամյա սնունդ: Սակայն ամենադիմացկուններին առաջարկում ենք մեկ շաբաթ շարունակ սնվել հետեւյալ կերպ:

Նախաճաշին տարբեր մրգերից հյութ քամեք: Որքան դրանք շատ լինեն, այնքան լավ: Սակայն կարելի է խմել միայն մեկ բաժակ: Ճաշին կերեք մի կտոր անյուղ միս, թռչնամս կամ ձուկ բանջարեղենով, բայց ոչ կարտոֆիլով: Հետո հանքային ջուր խմեք: Ընթրիքը մեկ բաժակ թեյ է լինելու:

Քաղցի զգացումը բթացնելու համար հնարավորինս շատ ջուր խմեք: Ցանկալի է ընդունել վիտամիններ, քանի որ սննդակարգում դրանք բացակայում են: Ճաշին կարող եք մսի, թռչնամսի եւ ձկան տարբեր տեսակներ օգտագործել եւ ամենատարբեր բանջարեղեն:

Աղբյուրը՝  Dieta.ru



© NEWS.am STYLE