Կիտրոնը՝ մաշկի խնամքի միջոց

21:44   2 օգոստոսի, 2020

Կիտրոնի բուժիչ հատկությունների մասին վաղուց է հայտնի, եւ հնուց ի վեր կանայք օգտագործում են այն տնային կոսմետոլոգիայի մեջ։ Ներկայացնում ենք կիտրոնի օգտակար հատկանիշները։

Մաքրում եւ խոնավեցնում է մաշկը

Վերցնում եք թարմ կիտրոնի քամած հյութը եւ խառնում մի քանի կաթիլ կոկոսի ջրով։Ստացված զանգվածը պետք է զգուշորեն քսել դեմքի մաշկին. կիտրոնը մաքրում է դեմքը, իսկ կոկոսը՝ խոնավեցնում այն։

Հեռացնում է դեմքի սեւ կետերը

Մասնագետները պնդում են, որ կիտրոնը հիանալիորեն «պայքարում» է դեմքի մաշկի սեւ կետերի դեմ։ Բամբակն ընկղմեք կիտրոնի հյութի մեջ եւ մաքրեք դեմքը։ Շուտով կտեսնեք արդյունքը։

Պայքարում է մաշկի խնդիրների դեմ

Մաշկի խնդիրների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ եւ 170մլ. թորած ջուր. բոլոր բաղադրիչները պետք է խառնել։ Ստացված դիմակը կարելի է օգտագործել շաբաթական մի քանի անգամ։

Վերականգնում է արմունկների եւ ծնկներ մաշկի գույնը

Եթե արմունկների եւ ծնկների մաշկի գույնը մգացել է, ապա այն կարելի է վերականգնել մի պարզ միջոցի օգնությամբ. այդ հատվածները պարբերաբար կիտրոնի մեկ կտորով մաքրեք։

Փափկեցնում է շուրթերը

Ցանկանու՞մ եք փափկեցնել Ձեր շուրթերը։ Ուրեմն քնելուց առաջ կիտրոնի հյութ քսեք շուրթներին, բայց հիշեք, որ այս գործընթացն արգելված է, եթե շուրթերը ճաքճքված են։



 Աղբյուրը՝ Liza.ua

 



© NEWS.am STYLE