«Конечно, Вася». Ժաննա Լեւինան դարձել է YouTube-յան նոր շոուի վարող

11:01   29 հուլիսի, 2020

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայան Instagram-ում հայտարարել է YouTube-յան նոր շոուի մասին, որը կթողարկվի «Gazgolder» ալիքում։ Աստղը նշել է, որ հուլիսի 29-ին կհեռարձակվի «Конечно, Вася!» հաղորդման առաջին թողարկումը։ Այն կվարեն Յուլյա Բարանովսկայան, հումորիստ Նատալյա Կրասնովան եւ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։

«Նատաշայի ու Ժաննայի հետ հանդիպեցինք տղամարդկային ատարածքում, ճակատագրի հեգնանքով՝ ֆուտբոլային դաշտում։ Հիմա մենք «հարվածելու» ենք արտահայտություններով։ Կանանց նման ու տարբեր կերպ քննարկեցինք մեզ համար արդիական թեմաներ։ Իսկ մեր առաջին հերոսն, իհարկե, Վասյա Վակուլենկոն է, որը հայտնի է Բաստա կեղծանվամբ։ Հյուրի հետ խոսելն, իմն է, գիտեք, բայց զգացողություն է, թե Ռոստովի տղաների դեպքում վեճերը գենետիկ մակարդակում են»,- Instagram-ում գրել է Բարանովսկայան։

Առաջին թողարկման թեմա է եղել «Կամազուրկ տղամարդիկ կամ կին մանիպլուլյատորներ»։ Կանայք Բաստայի հետ, որը երջանիկ է ամուսնական հարաբերություններով, քննարկել են՝ արդյոք կինը կարող է ամուսնուն արգելել շփվել ընկերների հետ, խմել եւ առանց իրեն միջոցառումների գնալ։

View this post on Instagram

A post shared by КРАСНОВА (@krasnovanatasha) on

StarHit-ի հաղորդմամբ՝ Ժաննա Լեւինան մի փոքր անհանգստանում է, որ ստիպված է լինելու աշխատել պրոֆեսիոնալների հետ, այդ պատճառով կատակել է՝ հայտնելով նոր կարգավիճակի մասին. «Մեր առաջին հյուրն անքան լավն է, որ դուք նույնիսկ չեք նկատի, որ իմ համահաղորդավարներն առավել փորձառու են, հայտնի ու երիտասարդ։ Հաղորդման պրոդյուսերներն այդպես էլ ասացին. «Մի անհանգստացիր, Ժաննա, կարող ես ամբողջ հաղորդման ընթացքում լռել, աղջիկներն ամեն ինչ կանեն քո փոխարեն։ Կարեւորն այն է, որ մենք հայտարարենք՝ հաղորդմանը մասնակցում է Մարտիրոսյանը։ Դա կշիռ կհաղորդի, ինչպես նաեւ հաղորդավարներից մեկի նկարահանման օրվա համար 300 ռուբլին կխնայի շոուի բյուջեն»»,- նշել է կատակերգուի կինը։

Ավելի վաղ Գուֆի նախկին կինը՝ բլոգեր Այզա Անոխնինան, դարձել է «Осторожно, Собчак» շոուի հյուրը, որի ընթացքում պատմել է հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայայի հետ կոնֆլիկտի մասին։ Նրանք վիճել են ծանոթության պահին։ Անոխինայի խոսքով՝ իրեն Բարանովսկայայի ու Ժաննա Լեւինա-Մարտիոսյանի հետ հրավիրել են որպես YouTube-յան նոր հաղորդման վարողներ, սակայն իրենք չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել։



© NEWS.am STYLE