Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

12:15   29 հուլիսի, 2020

Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հայտնիություն է բերել «Մարգարիտ» սերիալը, ամուսնացել է Թուրքիայից հայ գործարար Արման Բիչակչյանի հետ (Արման Բիչակչի)։

«Արեւելք» լրատվականը, վկայակոչելով թուրքական մամուլը, հայտնում է, որ զույգը հանդիպել է չորս տարի եւ վերջապես որոշել է օրինականացնել հարաբերությունները։

Ամուսնության համեստ արարողությունը տեղի է ունեցել Պեշիկթաշի քաղաքապետարանում։

Նշվում է, որ Արման Բիչակչին աշխատում է ոսկերչության ոլորտում համաշխարհային ճանաչում վայելող Սեւակ Բիչակչիի հետ, որն անվանում են նաեւ «Մատանիների տիրակալը»։ Արման Բիչակչին նրա զարմիկն է։ Արմանի հայրը հոգեւորական է՝ Տեր Զավեն Բիչակչյան։



© NEWS.am STYLE