«Երբեք նախկինի նման չի լինի». ախտահարված է Ելենա Կոնդուլայնենի գլխուղեղը

16:35   29 հուլիսի, 2020

Ռուս հայտնի դերասանուհի Ելանա Կոնդուլայնենի վիճակը, որը հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներց մեկում, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Լրատվամիջոցներում հակասական տեղեկություններ են հայտնվում, նշվում է, որ Կոնդուլայնենը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ախտահարված է գլխուղեղը։  

Մտերիմ ընկերուհու խոսքով՝ արտիստի մոտ ծանր բարդություններ են սկսվել հարվածից հետո։ «Հրաշքի հույս ունենք։ Մնում է միան աղոթել։ Բայց հասկանում ենք, որ նա այլեւս հազիվ թե նախկինը լինի»,- «Կոմսոլսկայա պրավդա»-ին հայտնել է Կոնդուլայնենի ընկերուհին։

«Театр Луны» թատրոնում, ուր աշխատում է Կոնդուլայնենը, վստահեցրել են, որ դերասանուհու վիճակն ավելի լավ է։ Նրան վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ են տեղափոխել։

Դերասանուհու ծանոթները պնդում են, որ ոչինչ խնդրի մասին չէր նախագուշակում։ Ելենան առողջ կենսակերպ էր վարում, վերջին ամսին անցկացրել է Ֆինլանդիայի իր տանը, առողջացել է ու նիհարել։



© NEWS.am STYLE