Քեթի Տոպուրիայի ապրանքանիշին կասկածում են AliExpress-ից հագուստ վաճառելու համար

19:16   29 հուլիսի, 2020

Հայտնի երգչուհի եւ դիզայներ Քեթի Տոպուրիային մեղադրել են AliExpress-ի բյուջետային հագուստի վաճառքի համար։ Համացանցում հագուստ են գտել, որը նման է նրան, ինչ գովազդում է «A’Studio» խմբի մենակատարը, սակայն 30 անգամ մատչելի։

Դեռ մայիսին Տոպուրիան սկսել է գովազդել զգեստների ամառային հավաքածուն, սակայն նույնանման զգեստներ, որոնցով նա լուսանկարկվել է, վաճառվում են AliExpress-ում։ Միայն թե ապրանքի գինը զգալիորեն տարբերվում է։ Քեթիի առաջարկած զգեստներն արժեն 15 հազար ռուբլի, իսկ չինական կայքում դրանք կարելի է գնել 380 ռուբլիով։ Ընդ որում, Տոպուրիան նշում է, որ իր կապսուլային հավաքածուն շուտով կսպառվի։

«Ես այսպիսի զգեստ ունեցել եմ 2013թ.-ին, ամբողջ ամռանը կրել եմ», «Ես այսպիսի զգեստներ 2005-2019թթ. տեսնում եմ յուրաքանչյուր ամառ։ Դրանցում ինչ յուրօրինակ բան կա, բացի պլագիատից», «Այս զգեստն AliExpress-ում 1,3 հազար ռուբլի արժե»․ «AliExpress-ից զգեստները վերավաճառել 15 անգամ թանկ… խայտառակություն»,- գրել են զայրացած օգտատերերը։ Տոպուրիան չի պատասխանել իր հասցեին հնչեցրած մեղադրանքներից եւ ոչ մեկին։

 



© NEWS.am STYLE