Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին վարակվել է COVID-19-ով

21:14   29 հուլիսի, 2020

Իտալացի օպերային երգիչ, աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին COVID-19-ով է վարակվել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Ընտանիքս վիրուսից զերծ չմնաց։ Բոլորս վարակվել ենք եւ ամենավատին էինք սպասում, քանի որ ոչ ոքի հայտնի չէ, թե նման հիվանդությունը, որը մեզ դեռ ոչ ամբողջությամբ է ծանոթ, ինչ ընթացք կարող է ունենալ»,- ասել է Բոչելին։

Հիշեցնենք, որ Անդրեա Բոչելիի ծննդավայր Իտալիան COVID-19-ից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից է։



© NEWS.am STYLE