«Սեր». Մադոննա Հարությունյանի ու դստեր ջերմ լուսանկարը

14:37   30 հուլիսի, 2020

Ոճաբան Մադոննա Հարությունյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Madonna Harutyunyan (@madonnaharutyunyan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճաբանը պատկերված է իր ու դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր՝ Անաիսի հետ։ Մայր ու դուստր լայն ժպտում են։ Նրանք նմանատիպ հագուստ են կրում ՝ սպիտակ զգեստ։ «Սեր»,- հրապարակումն այսպես է մակագրել Մադոննան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մադոննան բաց գույնի զգեստ էր կրում։ Նա ծղոտե լայնեզր գլխարկ էր ընտրել, մեծ պայուսակ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը ու արտահայտիչ շպար ընտրել։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Լուսանկարները՝ soghoyan_photography, ghazaryanphoto

 



© NEWS.am STYLE