Քաղաքական գործիչներից մինչեւ սովորական մահկանացուներ. պաշտպանիչ դիմակը` որպես ոճային աքսեսուար (վիդեո)

16:14   30 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի հետեւանքով պաշտպանիչ դիմակները դարձել են շատ նորաձեւ աքսեսուարներ։ Դրանք անհրաժեշտություն դարձան բոլոր երկրներում: Բայց դիմակներն աստիճանաբար վերածվեցին աքսեսուարի, քանի որ դրանք սկսեցին կրել ոչ միայն վիրուսի, այլեւ այն պատճառով, որ դրանք համադրելով հագուստի հետ՝ դառնում եք ավելի նորաձեւ։

Միեւնույն գույնի դիմակ եւ հագուստ կրելն առանձնահատուկ հնարք է նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի համար, որն առաջարկում է դիմակը համադրել հագուստի հետ`մնալով քաղաքական դրես-կոդի սահմաններում: Պաշտոնական միջոցառումների համար դիմակները համադրում են նաեւ կոստյումների հետ: Բացի այդ, աստիճանաբար ակտուալ են դառնում դիմակները, որոնք կրում են լողազգեստի հետ։

Հիմա բոլորն են կրում դիմակներ, եւ դա արդեն նորաձեւության անհրաժեշտ առանձնահատկություն է: Եվ այս նորաձեւությունը մոտակա ժամանակներս ոչ մի տեղ չի գնա: Մարդիկ նաեւ պետք է ընտրեն դիմակներ, որոնք կարված են լինելու նույն կտորից, ինչ հագուստը:

Դիզայներները ստեղծում են նորաձեւ դիմակներ, որոնք զարդարված են նաեւ քարերով, փայլերով եւ այլ հմայիչ հարմարանքներով:

Իրականում դա շատ զվարճալի է եւ հետաքրքիր: Ի վերջո, կերպար ստեղծելով տանից դուրս գալուց առաջ՝ մենք կարող ենք մեզ չսահմանափակել մեր երեւակայություններով եւ ստանալ ոչ միայն գեղեցիկ տեսք, այլեւ լավ տրամադրություն:

 

Պատրաստել է Աննա Հարությունյանը

Լուսանկարը` Getty Images for NYFW: The Shows



© NEWS.am STYLE