Լոբոդան հայտնել է Ալեքսանդր Գուդկովի ու Քսենիա Սոբչակի մասնակցությամբ տեսահոլովակի մասին

17:11   30 հուլիսի, 2020

Երգչուհի Սվետլանա Լոբոդան ազդարարել է նոր երգի մասին։ Դրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն տեղեկատվություն կա, որ հոլովակում կնկարահանվեն Քսենիա Սոբչակը, Լոլիտան եւ Ալեքսանդր Գուդկովը։

View this post on Instagram

A post shared by LOBODA (@lobodaofficial) on

Երկրպագուներն անմիջապես սկսել են գուշակել, թե ով է նկարահանվել Լոբոդայի հետ։ Նրանք նույնիսկ թիզերն անցկացրել են հայտնի «Շազամ» հավելվածով։ Պարզվել է՝ Լոբոդայի երգը մակագրված է որպես կատարում ռեփեր Pharaoh-ի հետ։ Երգչուհին առայժմ խաղաքարտերը չի բացահայտել։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա ուրբաթ։

View this post on Instagram

A post shared by LOBODA (@lobodaofficial) on



© NEWS.am STYLE