«Դոմ 2»-ից Իոսիֆ Օգանեսյանն ու Սաշա Չերնոն ծնողներ են դարձել

18:16   30 հուլիսի, 2020

Այսօր «Դոմ 2»-ի մասնակիցեր Իոսիֆ Օգանեսյանն ու Սաշա Չերնոնն առաջին անգամ ծնողներ են դարձել։ Թեեւ Սաշայի ու Իոսիֆի որդին ծնվել է նախանշված ժամկետից 10 օր առաջ, նրա ու մայրիկի հետ ամեն ինչ կարգին է։

Սաշան կեսարյան հատման է ենթարկվել, թեեւ հեռուստաաստղն ի սկզբանե կտրուկ դեմ էր վիրահատությանն ու մինչեւ վերջին պահը ցանկանում էր ինքուրյուն լույս աշխարհ բերել երեխային։ Հուլիսի սկիզբին Սաշան հետազոտության էր գնացել ծննդատուն, որտեղ հիստերիա էր բարձրացրել։ Նա միշտ խնդիրներ է ունեցել ավելորդ քաշի հետ, այնպես որ բժիշկները պնդում էին, որ նրան կեսարյան հատում է ցուցված։ Այդ պնդումները լրջորեն զայրացրել են ապագա մայրիկին։

View this post on Instagram

A post shared by Саша Оганесян (Черно) (@sasha_cherno93_official_fan1) on

Ավելի ուշ Չերնոն ներողություն է խնդրել ավելորդ բռնկունության համար, բայց ամեն դեպքում, մինչեւ վերջին պահը ձգձգել է վիրահատությունը՝ հրաժարվելով ծննդատուն գնալ։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE