Ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը շուտով 75 տարեկան կդառնա. նա պատմել է, թե ինչու չի սիրում ճոխ ծննդյան տոներ

19:37   30 հուլիսի, 2020

Ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ ու դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը 75-ամյակը կնշի նեղ շրջապատում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Նեղ շրջապատում կնշեմ, քանի որ մանուկ հասակից ինձ մոտ այդ տոնի ավանադույթը չի ստացվել։ Օգոստոսը ժամանակ է, երբ դպրոցական ու բակային ընկերները հայտնվում էին ծնողների ամառանոցներում... Իսկ հիմա՝ ծեր հասակում, շքեղ տոների նկատմամբ հետաքրքրությունը խամրել է»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ադաբաշյանը։

Խոսելով Zoom հարթակում հանդիպումների մասին՝ նա նշել է, որ դա մեծամասամբ տեղեկատվության փոխանակում է, «այս դեպքում հուզական ներգրավվածություն առհասարակ չկա»։

Ադաբաշյանը խորհրադային կինոդրամատուրգ է, նկարիչ, սցենարիստ ու դերասան։ Նա երկար տարիներ համագործակցում է ռեժիսոր Նիկիտա Միխալկովի գետ։ Բացի այդ՝ Ադաբաշյանն ավելի քան 40 էպիզոդիկ դեր է խաղացել, որոնք հիշվել ու սիրվել են հանդիսատեսի կողմից։



© NEWS.am STYLE