Միխայիլ Եֆրեմովը տնային կալանքի տակ կմնա մինչեւ հունվարի 22-ը

20:11   30 հուլիսի, 2020

Մոսկվայի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովի տնային կալանքի ժամկետը երկարացրել է մինչեւ 2021թ.-ի հունվարի 22-ը։ Դերսանը մեղադրվում է մահվան ելքով վթարի գործով։ Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին այս որոշումն ադեկվատ է համարել։

Դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տնային կալանքի ժամկետը վեց ամսով երկարացվել է քրեական գործը դատարան մուտք լինելու պահից։ Նախորդ ժամկետը լրանում էր օգոստոսի 9-ին։

Բացի այդ՝ դատարանը մերժել է դերասանին երկուժամյա զբոսանքներ թույլատրել, նշել է Դոբրովինսկին։ «ՏԱՍՍ»-ին դատարանում հայտնել են, որ Միխայիլ Եֆրեմովի գործի ըստ էության քննության առաջին նիստը նշանակված է օգոստոսի 5-ին։

Լուսանկարը՝ Ստանիսլավ Կրասիլնիկով, «ՏԱՍՍ»



© NEWS.am STYLE