«Այնքան կուզեի, որ մարդիկ ջրի նման զուլալ լինեին»․ Լիլիթ Կարապետյանի լուսանկարը լողավազանից

22:42   30 հուլիսի, 2020

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

View this post on Instagram

A post shared by Lilit Karapetyan (@lilitkarapetyan_official) on

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։  Կադրում երգչուհին կերպարանք է ընդունել լողավազանում։ Նա հավաքել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կցի նա գրել է․  «Այնքան կուզեի,որ մարդիկ ջրի նման զուլալ լինեին»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Լիլիթ Կարապետյանը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում էր սեւ բլուզ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերն ու մեղմ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Երբեք մի ասեք ուրիշների մասին, որ նրանք տգեղ են: Միգուցե այդ նույն բանը ձեր մասին են ասում»:



© NEWS.am STYLE