KFC-ն կծու թեւիկների համով շրթներկ է ստեղծել

23:10   30 հուլիսի, 2020

KFC-ն իր ֆիրմային կծու թեւիկների համով շրթնաներկ է թողարկել։ Սա ամերիկյան ռեստորանների ցանցի առաջին բյութի-պրոդուկտը չէ. 2016 թվականին KFC-ն ուտելու եղունգների լաք է թողարկել։ Ինչպես գրում է Dazed-ը, շրթներկը հասանելի կլինի միայն մեկ երանգով՝ վառ կարմիր։ WingProof հատուկ տեխնոլոգիան միջոցն ավելի դիմացկուն է պահում։

«Շրթներկը հաճելի համ ունի։ Այն մշակված է տեխնոլոգիայի օգնությամբ, որը թույլ է տալիս շրթներկին պահպանվել մինչեւ ութ ժամ։ Դա նշանակում է, որ այն չի խանգարի ձեզ ուտել KFC թեւիկները», — պատմել են ցանցի ներկայացուցիչները։



© NEWS.am STYLE