«Վերադարձիր տուն». Նատալյա Եփրիկյանը շարունակում է ընկերներին «սադրել» Հայաստանում արված լուսանկարներով

11:43   31 հուլիսի, 2020

Պրոդյուսեր, «Comedy woman»-ի անդամ Նատալյա Եփրիկյանը, որը կարանտինի ընթացքում Հայաստան է ժամանել, մինչեւ այժմ այստեղ է։ Նա շարունակում է լուսանկարներ հրապարակել ու ցույց տալ, թե ինչպես է ուրախ ժամանակ անցկացնում, իսկ ընկերները նրան խնդրում են վերադառնալ։ Դերասանուհի, «Comedy woman»-ի մասնակից Եկատերինա Վարնավան մեկնաբանել է Նատալյայի լուսանկարներից մեկն ու խնդրել վերադառնալ։

View this post on Instagram

A post shared by Еприкян Наталья (@eprikol) on

«Խնդրում եմ քեզ, բավական է։ Վերադարձիր տուն»,- գրել է Վերնավան։ Նոր հրապարակված լուսանկարներում Նատալյան կիսվել է զգացողություններով «Yell Xtreme» ատրակցիոնը փորձելուց հետո։ Եփրիկյանը լուսանկարներ է հրապարակել նաեւ Ծաղկաձորից, Իջեւանից ու Դիլիջանից։

View this post on Instagram

A post shared by Еприкян Наталья (@eprikol) on

Ավելի վաղ՝ ապրիլին, Նատալյան դարձել էր ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդման հյուրը։ ««Ծննդյանդ օրը դու տանը չես նշել»,- ասել էր Ուրգանտը։ Ի պատասխան ТНТ-ի աստղը նկատել էր. «Ոչ, ինչպե՞ս թե տանը չեմ նշել… Չեմ կարող ասել, որ ես այստեղ տանը չեմ։ Ես Հայաստանում եմ»…»

 



© NEWS.am STYLE