Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
View this post on Instagram
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին հավաքել է մազերը։ Նա նախապատվություն է տվել վառ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Երգչուհին ոճային աքսեսուարներ է ընտրել՝ վզնոցներ ու արեւային ակնոց։ «Ալեքսի աչքերով»,- հրապարակումը մակագրել է նա։
View this post on Instagram
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր գունավոր շարֆի հետ։ Արմինկան լայնեզր գլխարկ էր ընտրել ու կապույտ պայուսակ։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։ «Բարեւ, աշխարհ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին երգչուհու լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ եք»։