«Ասես թակարդում լինի». Քիմ Քարդաշյանը չգիտի՝ ինչ անել ամուսնության հետ

13:12   31 հուլիսի, 2020

Աստղային ամենահայտնի զույգերից մեկն ամուսնալուծության եզրին է։ Երբ Քանյե Ուեսթը միայնակ մեկնել է Վայոմինգում գտնվող իր ռանչո՝ նախագահական արշավով ու երաժշտությամբ զբաղվելու համար, նրան հետեւել է նաեւ Քիմը, սակայն հեռուստաաստղի այցը երջանիկ վերամիավորման չի վերածվել, ինչին սպասում էին շատ երկրպագուներ։

People-ի աղբյուրը հայտնել է, որ հիմա Քիմի համար «բարդ շրջան» է, քանի որ նա ստիպված է եղել բախվել իր ամուսնու երկբեւեեռ խանգարման սրման հետ։ Նա «շատ վշտացած» է Քանյեի խոսքերից ու քայլերից. Քիմը պատրաստ չէր, որ Քանյեն կպատմի վեցամյա ընտանեկան կյանքի մանրամասների մասին։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Ուեսթը Վայոմինգի ռանչոյում կմնա այնքան, մինչեւ «իրեն ավելի լավ չի զգա»։ Ինսայդերը նշել է. «Քիմն ասես թակարդում լինի։ Նա սիրում է Քանյեին եւ մտածում է, որ նա իր ամբողջ կյանքի սերն է։ Բայց նա չգիտի՝ ինչ անել»։ Քիմը կարծում էր, որ իրենց հարկավոր է բաժանվել. «Նա գիտի, որ իր համար հիմա լավ չէ լինել նրա կողքին եւ անկեղծ ասած՝ այնքան էլ լավ չէ երեխաների համար»։  

Տեղեկություններ են պտտվում, որ Քիմի ընտանիքում լարված իրավիճակը կարող է հանգեցնել ամուսնալուծության։ Սակայն աստղը հերքում է Քանյեին ներկայացված վերջնագրի մասին տեղեկությունները։ Նա Քանյեին չի ստիպել ընտրություն կատարել բուժման ու ամուսնալուծության միջեւ։



© NEWS.am STYLE