Գեղեցիկ կարգավիճակ. բալիկի սպասող Մարիամ Մելիքյանի լուսանկարը

17:15   31 հուլիսի, 2020

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Օրերս դերասանուհին հայտնել էր, որ սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մարիամը ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

View this post on Instagram

A post shared by Mariam Melikyan (@mariammelikyan.m) on

Ավելի վաղ արված հրապարակմամբ դերասանուհին հայտնել էր ընտանիքում սպասվող համարլման մասին։ «Սիրելինե՛րս, ձեզանից շատերն արդեն կռահել էին իմ կարգավիճակը, եւ ես էլ ցանկանում եմ իմ ուրախությունը ձեզ հետ կիսել, ասելով, որ այո՛, դուք ճիշտ էիք, ես կրկին մայրանալու եմ. իմ Միլայից հետո` կյանքս էլի նոր երանգ ստացավ, եւ ես օրեցօր ինձ աշխարհի երջանիկն եմ զգում` կրծքիս տակ կրելով իմ երկրորդ հրաշքին»,- նշել էր նա։



© NEWS.am STYLE