Christie’s աճուրդի ընթացքում վաճառվել է ամենաթանկ պայուսակն աճուրդի պատմության ընթացքում

16:59   31 հուլիսի, 2020

Հիմալայան կոկորդիլոսի կաշվից պատրաստված Birkin պայուսակը ռեկորդ է սահմանել Հոնգկոնգում Christie’s աճուրդի ընթացքում, հայտնում է The Independent-ը։ Խոսքը Hermes Diamond Himalaya Birkin 25 հազվագյուտ պայուսակի մասին է։ Աքսեսուարը պատված է 18 կարատանոց սպիտակ ոսկով ու ադամանդով։

Այն առցանց աճուրդի ընթացքում վաճառվել է 300 հազար դոլարով։ Պարբերականի տեղեկություններով՝ անանուն գնորդը աշխարհի 29 երկրներից բազմաթիվ մասնակիցներից մեկն էր։ Պայուսակը գնել ցանկացողների 34 տոկոսն առաջին անգամ է աճուրդին մասնակցել։

Այլ աքսեսուարների շարքում վաճառքի էին հանվել Hermès Himalaya Birkin 30 սպիտակ պայուսակը 150 հազար դոլարով, Hermès Mini Picnic Kelly 20 II-ը՝ 56 հազար դոլարով եւ Hermès Bleu Marine Faubourg Birkin 20 սահմանափակ մոդելը, որը ձեռք է բերվել 200 հազար դոլարով։

 



© NEWS.am STYLE