Լրատվամիջոցները հայտնել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եկատերինա Ժեմչուժնայայի հոսպիտալացման մասին

15:59   31 հուլիսի, 2020

Լրատվամիջոցները հայտնել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եկատերինա Ժեմչուժնայայի շտապ հոսպիտալացման մասին, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։

Ըստ նախնական տվյալների՝ դերասանուհու մոտ ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Եկատերինա Ժեմչուժնայան խորհրդային դերասանուհի է ու երգչուհի, Մոսկվայի «Ռոմեն» թատրոնի դերասանուհի։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերի ու սերիալների շարքում են «Հավերժ կանչ», «Կառնավալ», «Орел и решка», «Կարմելիտա. գնչուական կիրք», «Կազանովայի սիրելի կանայք», «Նշանադրության մատանի» եւ «Թագուհի Մարգո»։



© NEWS.am STYLE