«Խոսքերն ավելորդ են». Աննա Թովմասյանի էլեգանտ կերպարը

21:43   31 հուլիսի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան ոճային զգեստ է կրում, որը ոտքի հատվածում առանձնանում է հետաքրքիր բացվածքով։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Երգիչ Արամեի կինը կերպարն ամբողջացրել է բարձրակրունկներով։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու շտապել բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Շքեղ աղջիկ», «խոսքերն ավելորդ են»։

Ավելի վաղ հրապարկված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ էր կրում, մուգ գույնի սպորտային տաբատ։ Աննան արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ աքսեսուարներով՝ վզնոցներ եւ ժամացույց։ «Դե ինչ, իմ գեղեցկուհիներ, ասում եք, որ նիհարե՞լ եմ։ Բայց ասեմ, որ եւս 4 կիլոգրամ, եւ ես կվերականգնեմ կազմվածքս»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Յուրահատուկ», «գեղեցկուհի»։  



© NEWS.am STYLE