Լրատվամիջոցները հայտնել են, որ Գարմաշը սկանդալով հեռանում է «Սովրեմեննիկ» թատրոնից

17:59   31 հուլիսի, 2020

Դերասան Սերգեյ Գարմաշը սկանդալով լքել է «Սովրեմեննիկ» թատրոնը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Բաց նամակը, որը նվիրված է հարազատ թատրոնից հեռանալուն, արտիստն ուղարկել է զրուցարան, որում ընդգրկված են թատերախմբի բոլոր անդամները։ Ուղերձում նա բողոքել է «Սովրեմեննիկ» թատրոնում նոր կարգերից, որոնք մտցրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովը, որը պաշտոնի է անցել հունվարի 4-ից՝ Գալինա Վոլչեկի մահվանից մի քանի օր անց։

«Վոլչեկի աշխատասենյակը վայրկենապես ոչնչացվեց։ Թողարկվել են «Երկխոսությունները…», որոնք նվիրված են Հաղթանակի հոբելյանին։ Արտահայտությունների մի մասը, որոնք հնչել են դրանցում, չեմ կարող այլ կերպ անվանել, քան սրբապղծություն, պրովոկացիա եւ նույնիսկ հանցագործություն։ Որովհետեւ Հաղթանակն ու Հայրենական մեծ պատերազմը պատմության փաստեր են, որով համակված է իմ եւ ոչ միայն իմ կյանքը, դա իմ կինոն է, իմ գրականությունը, որով ես մեծացել եմ, իմ հիշողությունը։

Երիտասարդ արտիստներին դրան դրդել է գեղարվեստական ղեկավարը, իսկ հետո խմբագրել է նկարահանվածը։ Այն հրապարակել են թատրոնի անունից։ Իսկ երբ ձեր մի մասը զայրացել է, պարզապես փակել են ձեր բերանը՝ դիմելով ինչ-որ կարծիքների, որոնցում որպես փաստարկ եղել են նաեւ չինովնիկների դատողությունները, որոնք նշանակում են արել։ Դատաստան են տեսնում մարդկանց, հիանալի պրոֆեսինոլաների նկատմամբ, որոնք թատրոնին տասնամյակների կյանք են տվել։ Չեմ կարող այլ կերպ վարվել, քանի որ հիշում եմ ամենն, ինչ ասել եմ Վոլչեկի գերեզմանի մոտ։ Եվ եթե չեմ կարող դա հաստատել ու իրականացնել, ես հեռանում եմ»,- նշել է Գարմաշը։

 



© NEWS.am STYLE