Բուզովան Playboy ամսագրի համար նկարահանումներից համարձակ տեսանյութ է հրապարակել

12:11   1 օգոստոսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան իր երկրպագուներին զարմացրել է նոր տեսանյութով, որը նկարահանվել է Playboy ամսագրի համար իրականացված ֆոտոշարքի ժամանակ:

Голая Бузова на обложке для Playboy взбудоражила фанатов | Москва.ру

Օպերատորը լուսանկարել է այն պահերը, թե ինչպես է Օլգան անկեղծ ֆոտոշարքի համար կերպարանք ընդունում։ Տեսանյութում երեւում է, որ հաղորդավարուհին չի ամաչում բաց հագուստներից եւ պրոֆեսիոնալ կերպով է ներկայանում։ Նկարահանումների համար ընտրել են ռուսական ոճի տնամերձ հողատարածք։

Воплощение сексуальности: Бузова показала hot-видео со съемок для ...

Playboy-ի համար Օլգա Բուզովայի նկարահանումների առաջին լուսանկարները հրապարակվել են մի քանի օր առաջ: Կադրերից մեկը դարձել է ամսագրի ռուսալեզու տարբերակի շապիկը։ Արդեն այդ ժամանակ աստղի հետեւորդները հիացել են նրա ֆիզիկական տվյալներով։ Բուզովան հիշեցրել է, որ դա Playboy-ի համար իր չորրորդ շապիկն է. մինչ այդ նա ամսագրի համար նկարահանվել է 2006, 2010 եւ 2018 թվականներին:



© NEWS.am STYLE