Ուսերը բաց բլուզ, ջինսե տաբատ․ Անելյա Գուբրյանի լուսանկարը

23:34   31 հուլիսի, 2020

Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Anelya Gubryan Անելյա Գուբրյան (@anelyagubryan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա կրում է սեւ երանգի, ուսերը բաց բլուզ, ջինսե տաբատ։ Անելյան արձակել է վարսերը։  Կերպարն ամբողջացրել են աքսեսուարը՝ թեւնոց, վզնոց։ Հետեւորդները գնահատել են մոդելի կերպարն ու բազում հաճոյախոսություններ գրել։

Օրերս NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անելյան խոսել էր հմայքի ու ինքնավստահության գաղտնիքների մասին։ Մոդելը նշել էր՝ փոքր տարիքում չէր կենտրոնանում գեղեցիկ լինել-չլինելու վրա, կարծում է՝ ավելի շատ քաղցրարյուն երեխա է եղել, քան գեղեցիկ: Ամենից շատ տպավորվել են կլորիկ այտերն ու գանգուր վարսերը. «Գեղեցիկ ինձ սկսեցի համարել 15-16 տարեկանում, երբ հաճախեցի մոդելինգի դասընթացների: Այդ ժամանակ էլ կատարեցի իմ կյանքի առաջին կերպարանափոխությունը՝ կտրեցի երկար մազերս ու հրաժարվեցի խուճուճներիցս (hիմա դրա համար մի փոքր ափսոսում եմ), ու դարձա ավելի ինքնավստահ: Այդ տարիքից սկսած ավելի շատ էի ուշադրություն դարձնում հաճոյախոսություններին: Նոր փուլ էր կյանքումս, ու ինձ համար դրանք կարեւոր էին»:



© NEWS.am STYLE