Հետեւորդները կասկածում են, որ Մանուկյանն ու Բուզովան բաժանվել են. բլոգերը մեկնաբանել է իրավիճակը

14:09   1 օգոստոսի, 2020

Դավիթ Մանուկյանի հետեւորդները սկսել են լրջորեն մտածել, որ Օլգա Բուզովայի եւ բլոգերի հարաբերություններն ավարտվել են։ Որոշ ժամանակ Մանուկյանի եւ Օլգայի էջերում համատեղ լուսանկարներ չեն հայտնվում, եւ դա առիթ է տվել ենթադրելու, որ տեղի է ունեցել տխուր իրադարձություն։

Ոմանք նույնիսկ եզրակացրել են, որ ոչ մի հարաբերություն իրականում չի եղել։ Այն ամենը, ինչ ցուցադրել են նրանք, միայն մտածված PR պատմություն է եղել։ Հիմա էլ զույգի միջեւ պայմանագիրն ավարտվել է եւ յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնացել։

Անհարմար հարցին բլոգերը ստիպված է եղել պատասխանել Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ։

«Որտե՞ղ է Օլյան։ Դուք վաղուց չեք երեւում միասին: Ճիշտ է, որ PR-ի մասին պայմանագիրն ավարտվեց»,- հարց են ուղղել հետեւորդները։

«Ընդհանուր առմամբ, պայմանագրի պայմաններով ես չեմ կարող հրապարակել բոլոր մանրամասները։ Այժմ մեր իրավաբաններն աշխատում են պայմանագրի երկարաձգման ուղղությամբ», - ասել է Դավան։

Բայց խոսքի վերջին Մանուկյանը չի կարողացել զսպել իրեն եւ ծիծաղել է։ Մի քանի րոպե անց Stories-ում հայտնվել է զույգի համատեղ լուսանկարը: Իսկ հետո նաեւ տեսանյութ, որտեղ երիտասարդը զանգահարել է սիրելիին եւ բարձրախոսի միջոցով շփվել է նրա հետ։

Օլգա Բուզովան ասել է, որ եկել է նկարահանումների եւ շատ հոգնած է: Զրույցի վերջում Դավիթը սեր է խոստովանել Օլգային։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE