Ամառ, բիկինի, գեղեցիկ բարեմասնություններ․ Շպռոտը լողավազանից հոլովակ է հրապարակել

10:46   1 օգոստոսի, 2020

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:

View this post on Instagram

A post shared by Ani Tovmasyan (@shprotofficial) on

Instagram-յան էջում հրապարակված նոր տեսանյութում երգչուհին լողավազանում է։ Նա կրում է բաց երանգի բիկինի, ինչն էլ ավելի է ընդգծել նրա փարթամ բարեմանությունները։ Շպռոտը հավաքել է մազերը, նախընտրել՝ վառ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Նա կրում էր սեւ երանգի, թափանցիկ, խորը դեկոլտեով երկարափեշ զգեստ, ոճային ու նորաձեւ բարձրակրունկներ։ Երգչուհին արձակել էր ալիքավոր վարսերը, վառ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա դիմելով հետեւորդներին՝ գրել էր․ «Ի՞նչն եք ամենաշատը կարոտել այս օրերին։ Ես Էն պահը, որ կարող էի տոմսերը գնել Երեւանի եւ չմտածել 14 օրյա իզոլացման մասին։Կամ առանց երկմտելու գնալ Վեգաս իմ սիրած DJ ի ելույթը վայելելու....»։



© NEWS.am STYLE