Հա՞յ է, թե՞ իսպանացի. Անի Լուպեի նոր ֆոտոշարքն ու 20 փաստ դերասանուհու մասին

13:05   1 օգոստոսի, 2020

Անի  Լուպեն նոր՝ պայծառ, ամառային եւ, միեւնույն ժամանակ, համարձակ ֆոտոշարք է իրականացրել լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Դերասանուհին լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ՝ պատասխանել մեր բլից հարցաշարին՝ բացահայտելով իր մասին 20 փաստ:

Առավոտդ սկսվում է...

Մեկ բաժակ ջրով ու սեւ սուրճով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց ջրի:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Չկա նման բան:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 165 սմ, քաշս՝ 57 կգ:

«Ազիզյաններ»-ից հայտնի քո ամենասիրելի արտահայտությունը:

Չեմ կարող առանձնացնել:

Ամենամեծ համարձակությունը քեզ համար, որպես դերասանուհի, ո՞րը կլինի:

Պահը կգա, կհասկանամ, դեռեւս չգիտեմ:

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Լուպե, Լուպիտա, Անյուտա, Անիտա:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Կլաուստրաֆոբիա:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Դեռ առջեւում է:

Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:

Ոչ մեկը, ոչ մյուսը:

Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:

«Փախուստ Շոուշենկից»:

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Տարբեր երգեր՝ ըստ տրամադրության: Հաճախ՝ բրազիլական եւ կորեական կատարումներ:

Ի՞նչն ես ամենից համեղ պատրաստում:

Բացի քաղցրավենիքից՝ ամեն ինչ:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Հեռախոս, դրամապանակ, օծանելիք:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակ:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

Չեմ հիշում:

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Շանս՝ Միգելի: Երեկոյան խռռացնում էր, չէի կարողանում քնել (ծիծաղում է):

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:

Հաճախ եմ ուրախությունից արտասվում, երբ տեսնում կամ կարդում եմ, որ որեւէ հիվանդ մարդ ապաքինվում է:

Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:

Թե ես հայ չեմ, իսպանացի եմ:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Ինչո՞ւ Լուպե:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE